National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.06.2017
Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին` կարեւորելով կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանի երկրներում:

ՀՀ ԱԺ փոխնախագահը, դրական գնահատելով հայ-ղազախական ներկա հարաբերությունները, կարեւորել է միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը եւ այդ հարցում բարեկամական խմբերի դերը: Այս համատեքստում պարոն Շարմազանովը նշել է, որ առաջիկայում վեցերորդ գումարման խորհրդարանում կձեւավորվի Հայաստան-Ղազախստան բարեկամական խումբ եւ վստահեցրել, որ այն առանցքային նշանակություն կունենա հայ-ղազախական խորհրդարանական համագործակցության հետագա զարգացման գործում:

ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը եւ ընդգծել, որ եւ՛ Հայաստանը, եւ՛ Արցախը խնդրի կարգավորումը տեսնում են բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով:

«Առանց խելամիտ փոխզիջումների, սակայն, հնարավոր չէ հասնել հիմնախնդրի լուծմանը, մինչդեռ Ադրբեջանը մինչ օրս պատրաստ չէ այդ փոխզիջումներին»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

Պարոն Շարմազանովը տարածաշրջանային անվտանգության համատեքստում անդրադարձել է Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանը փակելու խնդրին եւ անթույլատրելի համարել 21-րդ դարում փակ սահմաններ ունենալը: Նրա համոզմամբ՝ դա լուրջ սպառնալիք է տարածաշրջանի համար:

ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է համագործակցությունը միջազգային կառույցներում՝ ԱՊՀ ՄԽՎ-ում, ՀԱՊԿ ԽՎ-ում՝ երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքն այդ հարթակներում որակելով կառուցողական: Նրա գնահատմամբ՝ ԵԱՏՄ անդամակցությունը երկու երկրների տնտեսական կապերի զարգացման նոր հնարավորություններ է ստեղծում:

Դեսպանը բարձր է գնահատել խորհրդարանականների ներդրումը միջպետական հարաբերությունների զարգացման գործընթացում: Նա եւս կարեւորել է միջխորհրդարանական հարթակներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պատվիրակությունների սերտ համագործակցությունը:

Պարոն Ուրազաեւը եւս մեկ անգամ վերահաստատել է, որ Ղազախստանը, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման կողմնակից լինելով, աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը:

Թիմուր Ուրազաեւը, խոսելով ապրիլին մեր երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին, նշել է, որ Ղազախստանից այցելած դիտորդները բարձր են գնահատել Հայաստանում անցկացված ընտրությունները:

Քննարկվել են նաեւ Ղազախստանում հայկական համայնքի գործունեությանը վերաբերող հարցեր: Դեսպանը վստահեցրել է, որ հայերն ակտիվ ներգրավված են Ղազախստանի հասարակական եւ քաղաքական կյանքում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am